ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իսրայելը վաղեմի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ դրանք ուղղված չեն որեւէ կողմի դեմ. Մանրամասներ Իսրայելի և Հայաստանի նախագահի հեռախոսազրույցից

Իսրայելը վաղեմի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ դրանք ուղղված չեն որեւէ կողմի դեմ. Մանրամասներ Իսրայելի և Հայաստանի նախագահի հեռախոսազրույցից

Իսրաելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր հայաստանցի պաշտոնակից Արմեն Սարգսյանի հետ զրույցում հույս է հայտնել, որ Իսրայելում ՀՀ դեսպանը շուտով կվերադառնա Նա նաև ափսոսանք է հայտնել տարածաշրջանում բռնության բռնկման եւ երկու կողմերից զոհերի կապակցությամբ, գրում է JERUSALEM POST-ը:
 
Ըստ պարբերականի զրույցը տեղի է ունեցել ՀՀ նախագահի «խնդրանքով»։ Զանգի նպատակը, ըստ պարբերականի, խթանել երկու երկրների միջև երկխոսությանը այն բանից հետո, երբ Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին` Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով: Հեռախոսազրույցը, համաձայն հաղորդագրության, միտված էր նաև երկու երկրների միջեւ երկխոսությունը եւ Իսրայելի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը խթանելուն:
 
Միևնույն ժամանակ Իսրաելի նախագահը շեշտել է, որ Իսրայելը վաղեմի հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ որ երկու երկրների միջեւ համագործակցությունն ուղղված չէ որեւէ կողմի դեմ: Նա նաեւ ընդգծել է, որ Իսրայելը նախկինի պես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ պատրաստ է հումանիտար մակարդակով օգնություն ցուցաբերել: Ռիվլինն այնուհետեւ ասել է, որ երկիրը ողջունում է Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը եւ հույս ունի, որ Հայաստանի դեսպանը շուտով կվերադառնա:
 
Նշենք, որ օրերս Հայաստանը ետ կանչեց իր նորանշանակ դեսպան Արմեն Սմբատյանին Իսրայելից այն պատճառով, որ այդ երկիրը շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Նկատենք սակայն, որ հայկական ԶՈՒ-ն հաջողությամբ և մասսայական ոչնչացնում է իսրայելական արտադրության զինտեխնիկան, թեև այն համարվում է աշխարհում լավագույյներից: Այս առումով Իսրայելի, որպես ռազմաարդյունաբերական առաջատար երկրի համբավը արցախյան վերջին պատերազմում նկատելիորեն տուժեց:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: