հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսկ բանկերը հաշվի առնո՞ւմ են մեր առողջությունը․ Քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)

Իսկ բանկերը հաշվի առնո՞ւմ են մեր առողջությունը․ Քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է Երևանի փողոցներով և զրուցում քաղաքցիների հետ՝ նրան զգուշացնելով համաճարակի հետևանքների մասին։

Հանրապետության հրապարակին կից այգում վարչապետը զրուցեց վերջին օրերին վարկային կազմակերպությունների և բանկերի գործունեության դեմ ակցիա անող քաղաքացիների հետ, նախևառաջ զգուշացնելով, որ նրանք առանց դիմակի են ակցիա անում։

«Պարոն Փաշինյան, իսկ բանկերը հաշվի առնո՞ւմ են մեր առողջությունը: Եթե Դուք հիմա չլսեք այստեղ հավաքված այսքան մարդուն, դուք լավ գիտեք… Ձեր հետևից էլ 20-30 հոգի էին քայլում: Եթե չլսեք մեզ, վաղը հազարավոր մարդիկ են հավաքվելու»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Վարչապետն էլ ասաց, որ այս ընթացքում 500 հազար մարդու տրվել է վարկային արձակուրդ. «Բոլոր մարդիկ, ովքեր բանկերի հետ նորմալ, ճիշտ աշխատանքային հարաբերություններ ունեն, բանկերը բոլորին էլ ըմբռնումով են մոտենում»։

«Դա ճշմարտություն չի պարոն Փաշինյան։ Բոլոր տեղերը գրավոր դիմել եմ»,- ասաց քաղաքացին։

Փաշինյանն էլ ասաց, որ 5 օրինակ փոխանցեն իր օգնական Նաիրի Սարգսյանին, ինքն անձամբ կուսումնասիրի խնդիրը. «Եթե օրինակներ ունեք, տվեք 5 օրինակ, նամակը փոխանցեք, անձամբ կկարդամ միայն մի պայմանով, խնդրում եմ՝ հեռու կանգնեք միմյանցից, դիմակներ ունեցեք։ Այդ 5 օրինակը կուզեմ, հետո ուրիշ օրինակ կնայեմ։ Որ ծանոթանաք, կզարմանաք ուղղակի»։

 

 

  • Կիսվել: