շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Իշխանությունը ՀԱՊԿ–ում հեղինակազրկեց ՀՀ–ին». ընդդիմադիրները շարժվեցին դեպի Բաղրամյան 26

«Իշխանությունը ՀԱՊԿ–ում հեղինակազրկեց ՀՀ–ին». ընդդիմադիրները շարժվեցին դեպի Բաղրամյան 26

«Դիմադրություն» շարժման անդամները երթով շարժվում են դեպի Բաղրամյան 26։ Շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը նշեց, որ ՀՀ ներկայիս իշխանությունների առաջին քայլը ՀԱՊԿ–ում Հայաստանին հեղինակազրկելն էր` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովին կալանավորելով։
 
«Մենք այսօր ուզում ենք բարձրաձայնել, որ ներկայիս իշխանությունը չունի լեգիտիմություն, որպեսզի Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնության գա։ Այս իշխանությունը վաղուց կորցրել է հայ ժողովրդի վստահությունը»,–ասաց Մանուկյանը։
 
Նշենք, որ ժամը 10։00-ին ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:
Երթի մասնակիցները չկարողացան մոտենալ նախագահի նստավայրին, քանի որ Բաղրամյան փողոցում` նախագահի նստավայրին հարակից տարածքում, ոստիկանները պատ են կազմել։

  • Կիսվել: