ուրբաթ, հունիս 28
28 / 6 / 2024
Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը․ «Ժողովրդավարական համախմբում»

Իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը․ «Ժողովրդավարական համախմբում»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․

«Իրեն ժողովրդավարական հռչակած պետության իշխանությունը՝ երեկ ամենաբիրտ միջոցներով ուժ գործադրեց խաղաղ անհնազանդության մասնակիցների նկատմամբ։

Ոստիկանների կողմից գործադրված միջոցների՝ այդ թվում, լուսաձայնային նռնակների կիրառման արդյունքում իրենց իրավունքների համար պայքարող բազմաթիվ քաղաքացիներ տարբեր վնասվածքներով և կոտրվածքներով հոսպիտածացվեցին։

Իրականության զգացողությունը կորցրած իշխանությունները նման քայլերով հաստատում են իրենց տագնապն ու անհաղթահարելի վախերը` կանխորոշելով իրենց իշխանության մոտալուտ ավարտը։

Ոստիկանական բռնաճնշումների արդյունքում տուժած մեր հայրենակիցներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, բոլորին զգոնություն և հարատև պայքար»:

  • Կիսվել: