ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իշխան Սաղաթելյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, Քննչական ծառայության պետին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Իշխան Սաղաթելյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, Քննչական ծառայության պետին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բերձորի, Աղավնոյի և Սուսի հանձնման առնչությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

Գրառումը՝ ստորև.

՛՛ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, քննչական ծառայության պետ Արգիշտի Քյարամյանին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին

Դուք անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի և հայկական այլ բնակավայրերի ու տարածքների հանձնման համար: Դուք եղել և շարունակում եք մնալ Նիկոլի իշխանության միակ հենարանն ու պահապանը: Դուք այլևս չեք կարող ասել «ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». դուք ծառայում եք այս հակահայ իշխանությանը և երկրում բռնապետություն հաստատելու գործին: Հետևաբար անձամբ պատասխանատվություն եք կրում այս կորուստների համար:

Բայց ասեմ` դեռ ուշ չէ: Խելքի եկեք: Ձեզ մի դասեք էդմոնմարուքյանների, ալենսիմոնյանների շարքին: Դուք պատասխանատվություն եք կրելու սերնդների առջև:

Սիրելի հայրենակիցներ, վերջին այս իրադարձությունների հետ կապված հուսահատությունը, հիասթափությունն ու անզորության զգացողությունը հասկանալի է: Բայց այս իրողության հետ չի կարելի համակերպվել: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը: Հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր սերնդների՛՛:

  • Կիսվել: