Իշխան Սաղաթելյանին կանչել են հարցաքննության
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այս պահին գտնվում է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությանում: Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել են ՀՅԴ–ից։
Դեռ հայտնի չէ, թե ինչ գործի շրջանակներում են Իշխան Սաղաթելյանին հրավիրել հարցաքննության:



