ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իշխան Սաղաթելյանին իր գործընկերները տարան և «փուռը տվեցին», նրան այլևս լուրջ չեմ վերաբերվում․ Ալեն Սիմոնյան

Իշխան Սաղաթելյանին իր գործընկերները տարան և «փուռը տվեցին», նրան այլևս լուրջ չեմ վերաբերվում․ Ալեն Սիմոնյան

Ես Իշխան Սաղաթելյանին այլևս լուրջ չեմ վերաբերվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այն հայտարարություներին, որ պատրաստվում են իմփիչմենտի գործընթաց սկսել։

«Ինքը լուրջ քաղաքական գործիչ չէ, ինքը սպառել է իրեն, իրեն իր գործընկերները տարան և շատ հաջող ձևով «փուռը տվեցին»՝ հա՛մ դաշնակցական գործընկերները, հա՛մ հանրապետական գործընկերները։ Ինչքան բան է ինքը ասել, ուզո՞ւմ եք հերթով ասեմ, ասում էր՝ մեզ մի ժամ մնաց, երկու ժամ, հետո մեկ-երկու և այլն։ Ինքը այլևս լուրջ չէ»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ ընդդիմության շարքերում պառակտում տեսնո՞ւմ է, Սիմոնյանը ասաց․

«Դե պառակտումը որն է, կան Ռոբերտ Քոչարյանի մի քանի հոգին, կան դաշնակցականները, որոնք պարտադրում են իրենց կամքը, որովհետև մեծամասնություն են և կան ֆրիլանսերներ, որոնք փորձում են իրենց առօրյա հարցերը լուծել, բայց մնացել են թակարդի մեջ, որովհետև ուզում ենդ դուրս գալ այդ ավտոբուսից, բայց պարոն Քոչարյանը ավտոբուսի դռները իրենց համար չի բացում»,- ասաց Սիմոնյանը։

  • Կիսվել: