շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իշխան Սաղաթելյանի հայրը, ով իմ ջոկատում էր, պատերազմի ժամանակ խնդրեց տուն գնալ՝ ասելով, որ տղաները կգան, նրանցից ոչ ոք այդպես էլ չեկավ․ՔՊ-ական պատգամավոր

Իշխան Սաղաթելյանի հայրը, ով իմ ջոկատում էր, պատերազմի ժամանակ խնդրեց տուն գնալ՝ ասելով, որ տղաները կգան, նրանցից ոչ ոք այդպես էլ չեկավ․ՔՊ-ական պատգամավոր

Այն մարդիկ, ովքեր  այս պահին դրսում պայքարում են, չեն պայքարում Արցախի, ՀՀ-ի և հայ ժողովրդի համար, այլ պայքարում են իրենց ունեցվածքը պահելու համար։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

«Ինչ-որ «մալյոկ» հայտարարում է, թե իբրև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չունի իշխանություն, մենք ամեն օր շրջում ենք մարզերում, եկեք, տեսեք, որ այդ «մալյոկին» չեն հասցրել, որ ինքը լիդեր չի կարող լինել, որովհետև իրեն ժողովուրդը ուղղակի չի ընդունում։

Հայտարարում է, թե պատերազմի ժամանակ արել է այնքան, որ չեն արել ՔՊ-ի բոլոր անդամները, ուրեմն հայտարարեմ, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 20-ին Սաղաթելյան ազգանունով մեկին բերեցին իմ ջոկատ, նրա անունը Վաչիկ Սաղաթելյան էր՝ Իշխան Սաղաթելյանի հայրը, ով խնդրում էր, թողնեմ տուն գնա, որովհետև հիվանդ է՝ ասելով, թե իր տղաները կգան ու կմասնակցեն, գնաց ու տղաներից ոչ ոք չեկավ ու չեմ կարծում, որ մեկ օր գնացել են։

Սաղաթելյանը նաև հայտարարում է, թե մենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դիկտատուրա ենք հաստատում ՀՀ-ում՝ մոռանալով 2008թ-ի մարտի 1-ը։ Ոստիկանին ասում է՝ մատերդ կջարդեմ, ախր մենք իրեն դեռ մարզպետարանից գիտենք, երբ մտնում էի իր սենյակ, ոտքերն ու ձեռքերը դողում էին, իմ դուրս գալուց հետո էլ զանգում էր ՏԿԵ նախարարություն և բողոքում, թե Նարեկ Գրիկգորյանը ինձ հետ բարձր է խոսում, հիմա այդ տղան խոսում է դուխից»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

  • Կիսվել: