երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Իռլանդիան նոր նախագահ ունի

Իռլանդիան նոր նախագահ ունի

Դուբլինի ամրոցում տեղի է ունեցել 68-ամյա Քեթրին Քոնոլիի երդմնակալության արարողությունը, որից հետո նա հռչակվել է Իռլանդիայի Հանրապետության 10-րդ նախագահ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ 

Ինչպես հաղորդվում է՝ անկախ թեկնածու Քոնոլին, որը 2016 թվականից Իռլանդիայի խորհրդարանի անդամ էր,  ընտրվել է հոկտեմբերի վերջին՝ հաղթելով «Ֆինե Գել» կուսակցության թեկնածու Հիդեր Համֆրիսին:

Իռլանդիայի Հանրապետության նախագահը երկրի ղեկավարն է և պաշտպանության ուժերի գերագույն հրամանատարը, սակայն նախագահի դերը հիմնականում արարողակարգային է։ 

  • Կիսվել: