չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Իրավիճակն իսկապես հրատապ է. Իվետա Տոնոյան

Իրավիճակն իսկապես հրատապ է. Իվետա Տոնոյան

«Իրավիճակն իսկապես հրատապ է։ Խոսքը վերաբերում է վերջին 2-3 օրերի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բառապաշարին, բառամթերքին կամ ընդհանրապես գործելաոճին»,-հայտարարեց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը ԲՀԿ քաղաքական թիմի անդամների կողմից հրավիրած հրատապ ասուլիսում։

Նա նշեց, երբ այս օրերին տարբեր քաղաքական ուժեր լծված են իրենց ծրագրերը, երկրի իրենց տեսլականը, գաղափարախոսությունը հանրությանը ներկայացնելուն, Փաշինյանն ու իր թիմը որդեգրել են մի քաղաքականություն, որտեղ չկա որևէ ծրագրային խոսք, առողջ քննադատություն, որտեղ կա բացառապես անընդունելի լեքսիկոն ու բառամթերք, անհավասակշիռ պահվածք, հաշվեհարդարի, այդ թվում ֆիզիկական, սպառնալիքներ։

«Ասել, որ մեզ համար բացարձակ անընդունելի է  նման պահվածքը, նշանակում է, ոչինչ չասել»,-ասաց Տոնոյանը։

  • Կիսվել: