կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իրավապահները Անդրանիկ Թևանյանին ուղեկցել են տուն՝ խուզարկության

Իրավապահները Անդրանիկ Թևանյանին ուղեկցել են տուն՝ խուզարկության

ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում քննչական գործողություններ են իրականացրել, որին ներկա է եղել նաև կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստանի» նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը:

«Մայր Հայաստանի» գրասենյակը խուզարկելուց հետո իրավապահները սկզբում թույլ չէին տալիս, որ Թևանյանն ոտքով քայլի քիչ հեռու գտնվող իր տուն։ ԱԱԾ աշխատակիցները պնդում էին, որ իրենց ավտոմեքենայով տանեն նրան, և միայն փաստաբանի և Թևանյանի դիմադրությունից հետո աշխատակիցները թույլ տվեցին ոտքով հասնի տուն։

Քննչականի աշխատակիցները Թևանյանին դիմավորեցին բնակարանում։ Սա այն դեպքում, երբ Թևանյանն ասաց՝ տանը ոչ մեկը չկա, բայց պարզվեց՝ իրավապահներն առանց Թևանյանի թույլտվության և առանց նրա, մուտք են գործել բնակարան: 

Այսօր ժամը 17։00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում դռնփակ նիստում կքննվի ներկայացված միջնորդությունը։ Նիստից հետո ԿԸՀ–ի կայքում կհրապարակվի որոշումը»,–հայտնեցին հանձնաժողովից։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։

Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ 

  • Կիսվել: