ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Իրավապահ մարմինները որոշակի նյութեր նախապատրաստել են՝ Սմբատ Գոգյանը նույնպես հրավիրվել է. ԿԳՄՍ նախարար

Իրավապահ մարմինները որոշակի նյութեր նախապատրաստել են՝ Սմբատ Գոգյանը նույնպես հրավիրվել է. ԿԳՄՍ նախարար

Իրավապահ մարմինները որոշակի նյութեր նախապատրաստել են: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին և դրանից հետո ստեղծված իրավիճակին:  

«Սմբատ Գոգյանը նույնպես հրավիրվել է: Դրանից առաջ Գոգյանը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, բայց հետո հրաժարվել էր հանցագործության մասին հայտարարություն տալուց»,-ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ նրա տված հայտարարության հիման վրա իրավապահները մերժել էին քրեական գործ հարուցել, քանի որ հովանավորչության  մասով բավարար ապացույցներ չէին եղել:

«Այսինքն` հովանավորչության մասին հայտարարած անձը հրաժարվել է հանցագործության մասին հայտարարություն տալուց: Սրանից եզրակացություն արեք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Դիտարկմանը ի պատասխան` եթե վարչապետը չստորագրի հրաժարականի դիմումը, և նա շարունակի պաշտոնավարել, Ա.Հարությունյանն ասաց՝  իր կարծիքը նրա հայտարարությունների հետ կապված արդեն ասել է, իսկ մնացածը՝ հետագա հնարավոր զարգացումների դեպքում:

  • Կիսվել: