ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Իրատես». Իմքայլականները դժգոհություններ ունեն Անդրանիկ Քոչարյանից

«Իրատես». Իմքայլականները դժգոհություններ ունեն Անդրանիկ Քոչարյանից

«Իրատես» թերթը գրում է.

«Ասում են, թե «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության պատգամավորների մեծ մասի համակրանքը ոչ թե Անդրանիկ Քոչարյանի, այլ Արփինե Հովհաննիսյանի կողմն է:

Քայլարածները խուլ, ծպտված դժգոհություն ունեն իրենց գործընկերոջ մի շարք, այդ թվում եւ պսեւդոհայրենասիրական, հեղափոխական ճառերի ու բուն գործողությունների միջեւ առկա հակասություններից:

Բանն այն է, որ «Իմ քայլի» կարկառուն ներկայացուցչի` ԱԺ պաշտպանության, անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահի, ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահի` Անդրանիկ Քոչարյանի եղբոր որդին` Արսեն Քոչարյանը, երեք ամիս առաջ գրին քարտով մշտական բնակության է մեկնել ԱՄՆ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: