Իրանը Հորմուզի նեղուցում hարվածել է ADNOC ընկերության լցանավին. ԱՄԷ ԱԳՆ
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները դատապարտել են ADNOC պետական նավթային ընկերության տանկերի վրա Իրանի հարձակումը, որն իրականացվել է ԱԹՍ-ների կիրառմամբ՝ Հորմուզի նեղուցով անցնելու ժամանակ։ Այս մասին ասվում է ԱՄԷ ԱԳՆ-ի X-ում հրապարակված հայտարարության մեջ։
«ԱՄԷ-ն ամենախիստ կերպով դատապարտում և խորին վրդովմունք է հայտնում ADNOC ընկերության տանկերի վրա իրանական ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որն իրականացվել է երկու անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ Հորմուզի նեղուցով անցնելու ընթացքում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշվում է, հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել։


