կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իրանը և տարածաշրջանի այլ երկրները վճռականորեն աջակցում են «3+3» նախաձեռնությանը․  Բաքվում Իրանի դեսպան

Իրանը և տարածաշրջանի այլ երկրները վճռականորեն աջակցում են «3+3» նախաձեռնությանը․ Բաքվում Իրանի դեսպան

Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Մուսավին X-ի միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Կովկասի խնդիրներին՝ շեշտելով, որ Իրանը չի հանդուրժի արտաքին միջամտությունը։

«Կովկասի խնդիրները կապված են միայն այս տարածաշրջանի երկրների հետ։ Իրանը և տարածաշրջանի այլ երկրները վճռականորեն աջակցում են Կովկասի կայունության և անվտանգության համար «3+3» նախաձեռնությանը և չեն հանդուրժի արտաքին միջամտությունը: Ինչպես մյուս սկզբունքային հարցերը, մենք այս հիմնարար հարցում նպատակների և ցանկությունների լուրջ խնդիր ունենք», - գրել է դեսպանը։ 

  • Կիսվել: