ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանը անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները. Աբրահամյան

Ադրբեջանը անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները. Աբրահամյան

Ադրբեջանից այսօր ակնարկել են, որ Արցախի շուրջ ստեղծված իրադրության և, ըստ էության, նոր գրոհների պատճառն այն է, որ Հայաստանն արդեն կես տարի է չի պատասխանում, թե ինչպես է լուծվելու «զանգեզուրյան միջանցքի» հարցը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

՛՛Այսինքն՝ իր նպատակին հասնելու համար Ադրբեջանը անկայունության նոր օջախներ է ստեղծում՝ փորձելով ստիպել ՀՀ իշխանություններին բավարարելու ադրբեջանական քմահաճույքները։

Իսկ Հայաստանյան իշխանությունները փորձում են ցույց տալ, թե իրականում ոչինչ տեղի չի ունենում և նույնիսկ գնահատական հնչեցնելու կարիք չկա։

Սա այն դեպքում, որ Ադրբեջանն ուղիղ հայտարարում է, որ պրակտիկ քայլերով փորձելու է հասնել միջանցքի կյանքի կոչմանը։

Այս իշխանությունը միայն մեկ բանով է զբաղված՝ արդարացումներ մտածել նոր կորուստների և միակողմանի զիջումների վերաբերյալ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: