հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ինձ պահանջվեց 10 ժամ, որպեսզի ես հասնեմ Երևան, մինչդեռ մենք այնքան մոտ ենք. Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևա

Ինձ պահանջվեց 10 ժամ, որպեսզի ես հասնեմ Երևան, մինչդեռ մենք այնքան մոտ ենք. Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևա

Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևան Երևանում դժգոհել է, որ Հայաստանի և իր երկրի միջև տրանսպորտային հաղորդակցությունը բավարար մակարդակի վրա չէ: Այս մասին նա հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ.

«Ինձ պահանջվեց 10 ժամ, որպեսզի ես հասնեմ Երևան, մինչդեռ մենք այնքան մոտ ենք: Եթե մենք ունենանք ուղիղ թռիչք, ապա այս ժամանակը մի քանի անգամ կկրճատվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որպեսզի այն իրականություն դառնա: Առկա են չարթերային թռիչքներ դեպի Բուրգաս և Վարնա, բայց դեռ չունենք ուղիղ չվերթ Սոֆիա-Երևան ուղղությամբ: Ես դժվար եմ պատկերացնում գործարարի, ով 10 ժամ կճանապարհորդի մեկ ուղղությամբ, որ հանդիպի գործընկերոջ հետ: Հետևաբար` մենք հակված ենք բարելավել տրանսպորտային հնարավորությունները»,- ասաց տիկին Զախարիևան:

Նա նաև ասաց, որ Բուլղարիան աջակցում է ՀՀ-ԵՄ համագործակցությանը, ինչպես նաև երկրի կառավարությանը՝  տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հարցում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: