ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինձ համար անսպասելի չէր. Թովմասյանը՝ Խունդկարյանի չընտրվելու մասին

Ինձ համար անսպասելի չէր. Թովմասյանը՝ Խունդկարյանի չընտրվելու մասին

Ինչ ասել եմ, սխալ չի եղել մինչև այս պահը, ինձ համար պարոն Խունդկարյանի չընտրվելն անսպասելի չէր: Այդ մասին ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:   

Նշենք, ավելի վաղ Հ.Թովմասյանը հայտարարել էր, որ ունի չճշտված լուրեր, որ ՍԴ նախագահի պաշտոնում նոր թեկնածու է առաջադրվելու: 

«Չեմ մասնակցել քվեարկությանը, բայց չեմ էլ բացառել, որ որևէ փուլում կարող եմ պարոն Խունդկարյանին կողմ քվեարկել»,- ասաց նա: 

Հարցին՝ առաջադրելո՞ւ եք թեկնածու, Թովմասյանն պատասխանեց, որ կլսի գործընկերներին, կքննարկի, հետո պարզ կդառնա: Նա նշեց, որ ինքնառաջադրվելու հետ կապված ոչինչ չի ասել և հիմա էլ չի ասում:

  • Կիսվել: