երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում. Նաիրա Զոհրաբյան

Ինձ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով սիգարետ էր հանգցնում. Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդմա Նաիրա Զոհրաբյանը անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտանի զեկույցին՝ նշեց, որ ճիշտ է խոսել ընտանիքներում բռնությունների մասին, կանանց իրազեկ դարձնել իրենց իրավունքների մասին, ապա ընտանեկան բռնության մի քանի օրինակ բերեց։

«Մեզ դիմել էր մի կին, որի վրա ամուսինը գրաֆիկով, օրվա ռեժիմով սիգարետ էր հանգցնում կնոջ վրա, և այդ կինը վախենում էր դիմել ոստիկանություն, ասում էր՝ մեր մենթալիտետն այնպիսին է, որ մեր հարեւնանները ինձ կպատժեն, այդ դեպքում այո, իրեն պետք է բացատրել, որ դու իրավատեր ես, պահանջատեր ես, նույնքան իրավունք ունես, անգամ ավելին, քան այդ սադիստը։

Մեկ դեպքում էլ, ամուսինը դաժանաբար ծեծում էր կնոջը, թաքուն օպերացիա կազմակերպելով կարողացանք կազմակերպել կնոջն առևանգել ու տանելը, սակայն ինձ զանգեց ու փորձեց ահաբեկել այդ կնոջ մայրը՝ ասելով, դա ձեր ինչ գործն է, ձեր քիթն ինչի՞ եք խոթում իմ աղջկա ընտանիքի մեջ։ Խնդիր կա, որ պետք է կանայք իրենց մտածելակերպը փոխեն»,- ասաց նա՝ ցուցադրելով բռնության ենթարկված կանանց լուսանկարներ։

Այդ ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը սկսեց տեղից խոսել, սակայն Նաիրա Զոհրաբյանը նրան ընդհատեց. «Խնդրում եմ ձեզ, բացարձակ մի ոգևորվեք»։

 

  • Կիսվել: