չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյան պատմել է՝ թե ինչու ՀՀ նախկին նախագահները կյանքի չեն կոչել Արցախի հարցի, իրենց ասելով, հայանպաստ լուծումները

Նիկոլ Փաշինյան պատմել է՝ թե ինչու ՀՀ նախկին նախագահները կյանքի չեն կոչել Արցախի հարցի, իրենց ասելով, հայանպաստ լուծումները

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչու ՀՀ նախկին 3 ղեկավարները իրենց կառավարման ժամանակահատվածներում կյանքի չեն կոչել ղարաբաղյան հարցի՝ իրենց կողմից նկարագրված լուծումները:

«Սրա համար կարող է լինել երկու տարբերակ: Առաջինը, որ ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե ՀՀ, այլ օտար երկրների շահերին, մեզ զրկելով Ղարաբաղի հարցի հոյակապ լուծումից կամ լուծումներից, և երկրորդ տարբերակը, որ նրանց կողմից նկարագրվող այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել

Ուրիշ տարբերակ պարզապես չկա»,- ասել է վարչապետը:

  • Կիսվել: