երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպիսի՞ երաշխիքների բացակայության դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անիմաստ կլինի. պարզաբանում է ՀՀ վարչապետը

Ինչպիսի՞ երաշխիքների բացակայության դեպքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անիմաստ կլինի. պարզաբանում է ՀՀ վարչապետը

Մեր դիրքորոշումը հստակ է, որ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովված լինեն, և երաշխիքներ լինեն: Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին` որն է երաշխիքը, որ ԼՂ նկատմամբ վերահսկողություն հաստատելով` Ադրբեջանը տարածքային նկրտումներ չի ունենա ՀՀ նկատմամբ, Փաշինյանը պատասխանել է.

«Եթե խաղաղության պայմանագիրը այդպիսի երաշխիքներ չունենա իր մեջ, այդ պայմանագիրը կլինի անիմաստ . սա է պատճառը, որ ցանկանում ենք ունենալ այնպիսի պայմանագիր, որը ձեր ասած երաշխիքը կտա: Մյուս կողմից` ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում չափազանց կարևոր է` մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով»:

 

  • Կիսվել: