Ինչպես կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություններ չունենալ. Սեյրան Օհանյանը՝ իր ու իշխանությունների մասին
Իմ հարազատ բանակի տոնակատարությունն էր, ինչպես կարող էի չմասնակցել: Այս մասին այսօր լրագրողների հետ ԱԺ-ում զրույցի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով երեկ Վարդենիսում Բանակի օրվա միջոցառումներին իր մասնակցության մասին:
«Պաշտպանության նախարարը հրավիրել էր որպես գործընկեր, ես էլ գնացել էի մասնակցելու»,-ասաց Օհանյանը:
Նա անդրադարձավ այն հարցին, թե ինչ հարաբերություններ ունի այսօրվա իշխանության հետ: Օհանյանը, մասնավորապես, ասաց. «Ինչպես կարող է հայը հայի հետ նորմալ հարաբերություններ չունենալ»: