շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք՝ ապագա չենք կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան

Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք՝ ապագա չենք կարող ունենալ. Գագիկ Ծառուկյան

Մենք չենք կարող մեր անցյալը մոռանալ, եթե մոռացանք՝ չենք կարող ապագա ունենալ: Որևէ հայ իրավունք չունի ո՛չ ուրանալու, ո՛չ մոռանալու: Այս մասին Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում ասել է Գագիկ Ծառուկյանը:

«Ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչը չի կարող, ռիսկ չի անի նայել Մասիսին, չի կարող Ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր Սեփանակերտում տաճարը քանդում են: Չենք պատկերացրել, անհնար է եղել այդ մասին մտածելը:

Մենք պետք է միասնական լինենք, եթե այսօր 40-ից ավելի խոշոր պետություն ընդունել է Ցեղասպանությունը, օրենքներ են ընդունել, քրեական են դարձրել ովքեր հակառակը կասեն, նույնը մենք պետք է անենք: Ինչպես Գերմանիան ընդունեց հրեաների Ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի, այդ ժամանակ նոր կարող ենք մնացյալի մասին խոսել»,-նշել է նա:

  • Կիսվել: