չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ինչպես է իրականացվում Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը (տեսանյութ)

Ինչպես է իրականացվում Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը (տեսանյութ)

Կորոնասվիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախտորոշումը շատ բարդ գործընթաց է: Այս մասին գրում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և տեսանյութ հրապարակել։

«Կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշումը իրականացվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդի միջոցով, երբ բկանցի և/կամ քթանցքի էպիթելիալ հյուսվածքների մեջ որոշվում է վիրուսի կամ ավելի ճիշտ դրա ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) առկայությունը:

Մինչ օրս իրականացվել է ավելի քան 4000 հետազոտություն: Այսպիսի հետազոտություններ իրականացնելու համար կենսաանվտանգության չափանիշներին համապատասխանող լաբորատորիաների թիվը մեր կողմից աստիճանաբար ավելացվում է, որպեսզի կարողանանք ավելի շատ նմուշներ հետազոտել»,- մասանավորապես, գրել է նախարարը։

 

  • Կիսվել: