հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ինչո՞ւ է ԵԽ-ն Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիր կնքել. պատասխանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը

Ինչո՞ւ է ԵԽ-ն Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիր կնքել. պատասխանում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ Դեյվիդ Մքալիսթերն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵԽ-ն Բաքվի հետ էներգետիկ համաձայնագիր կնքեց, չէ՞ որ Ալիևը ռազմական հանցագործ է, ասաց, որ այդ համաձայնագիրը վերաբերում է էներգետիկ ռեսուրսներին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մարտահրավերը, որ բախվում ենք Եվրոպայում, այն է, որ մենք ստիպված ենք արագորեն նվազեցնել գազի ներկրումները Ռուսաստանից, որովհետև ուզում ենք նվազ կախյալ լինել ռուսական գազից, ավելի քիչ վճարել, որովհետև եթե մենք գնենք այն Ռուսաստանից, ապա անուղղակիորեն ֆինանսավորում ենք Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ:

Այն հարցերը, որ դուք նշեցիք, էներգետիկ համագործակցության տիրույթից դուրս են՛՛:

 

  • Կիսվել: