շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ինչ նախագծեր են եղել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում

Ինչ նախագծեր են եղել ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ օգոստոսի 29-ին տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին (երկրորդ ընթերցում), «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը:

Նախագծերի վերաբերյալ հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը, իսկ հարակից զեկույցով՝ ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի քննարկումը հետաձգվեց մինչև երկամսյա ժամկետով, իսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը մեծամասնության կողմ քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:

  • Կիսվել: