ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ինչ ձայնագրություն էլ հրապարակվի, լինելու է մոնտաժված կամ չի լինելու․ Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած ձայնագրության մասին

Ինչ ձայնագրություն էլ հրապարակվի, լինելու է մոնտաժված կամ չի լինելու․ Զոհրաբյանը՝ Նիկոլ Փաշինյանի խոստացած ձայնագրության մասին

Ինչ ձայնագրություն էլ հրապարակվի, լինելու է մոնտաժված կամ չի լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասած ձայնագրության մասին, որն արվել է ԱԽ նիստի ժամանակ։

Այդ ժամանակ, ըստ Նիկոլ Փաշինյանի, Օնիկ Գասպարյանը չի ասել, որ պետք է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար:

Զոհրաբյանի խոսքերով, եթե այն ժամանակ՝ Օնիկ Գասպարյանի հայտնի հայտարարությունից հետո նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել կեղծիք, սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, տրամաբանական հարց է առաջ գալիս՝ ինչո՞ւ է Փաշինյանը լռել, ինչո՞ւ Գասպարյանը չենթարկվեց պատասխանատվության:

  • Կիսվել: