չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ինչ անհանգստություն է հայտնել Փաշինյանը․ մանրամասներ Փաշինյան-ՔՊ դռնփակ հանդիպումից

Ինչ անհանգստություն է հայտնել Փաշինյանը․ մանրամասներ Փաշինյան-ՔՊ դռնփակ հանդիպումից

Քիչ առաջ ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը։ ArmLur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել դռնփակ հանդիպումից։

Նախ նշենք, որ Փաշինյանը որևէ գաղտնի բան չի ասել իր թիմի պատգամավորներին։ Հիմնական ասելիքը վերաբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած զրույցին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Պուտինի հետ զրույցում առաջ է քաշել ՀՀ տարածքային ամբողջականության հարցը և ադրբեջանցիների՝ օր առաջ ՀՀ տարածքից դուրս գալու անհրաժեշտությունը։

Փաշինյանը հայտնել է նաև, որ պետք է հասնել այն հանգրվանին, որպեսզի Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հետ նստի բանակցությունների սեղանին, այսինքն Արցախն Ադրբեջանի հետ որոշի իր ճակատագիրը: Ասել է թե՝ Հայաստանը պետք է դուրս գա Արցախ-Ադրբեջան բանակցություններից։

Փաշինյանի խոսքով՝ Սոչիի հայտնի հայտարարությունից դժգոհ են մնացել թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաեւ Թեհրանում ունեցած իր հանդիպումները եւ պատասխանել պատգամավորների հարցերին:

Մեզ հայտնի դարձավ, որ խաղաղության պայմանագրի մասին խոսք չի եղել,  քանի որ մոտ ապագայում դա տեսանելի վերջ չունի։

Անդրադարձ է եղել նաեւ ՔՊ վարչության կազմի ընտրություններին եւ դեռ պարզաբանման ենթակա հարցեր են առկա եղել, որոնց մասին խոսել է վարչապետը։ Նրան անհանգստացրել է վարչության կազմի փոփոխության այն խայտառակությանը, որ բացահայտվել է վերահաշվարկի արդյունքում։

  • Կիսվել: