ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմքայլականը դիմում է ոստիկանություն՝ «իրեն Մանվել Գրիգորյանի շեյխավայել հաճույքներ թույլ տվողի» հարցով

Իմքայլականը դիմում է ոստիկանություն՝ «իրեն Մանվել Գրիգորյանի շեյխավայել հաճույքներ թույլ տվողի» հարցով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը սոցցանցում իր գրառման մեջ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին զգոնության կոչ է արել:

Նա անդրադարձել է Վեոլիա ջրի Արևմուտք ՏՏ Ալավերդու տեղամասի պետի՝ իր խոսքով «շեյխավայել հաճույքներին» ՝ մասնավորապես նշելով.

«Պարզվում է՝ Վեոլիա ջրի Արևմուտք ՏՏ Ալավերդու տեղամասի պետը նախահեղափոխական Հայաստանի Մանվել Գրիգորյանի շեյխավայել հաճույքներ է իրեն թույլ տալիս այս օրերին։

Օձունում եկեղեցի տանող ճանապարհին կառուցած դղյակի սկզբնամասում ու վերջնամասում ճանապարհին ասֆալտե արգելակներ է կառուցել, քանդել հիմնական ճանապարհն ու թեքություն կառուցել դեպի սեփական բակ։

Ոստիկանության Թումանյանի բաժնի հարգելի պետ և հարգելի ծառայողներ, արագորեն հասկացրեք այս մարդկանց՝ Հայաստանում իշխանությունն այլևս պատկանում է ժողովրդին, ոչ թե արկածախնդիրների ինչ-որ խմբակի։ Պահանջում եմ նաև արագորեն վերացնել այս ապօրինի ինքնագործունեությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ու եղե՛ք զգոն։ Սա ձեր, ոչ թե իմ ծառայողական պարտականությունն է» ։

  • Կիսվել: