հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ Ձեզ․ Քոչարյան

Իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ Ձեզ․ Քոչարյան

  Դուք ասում եք, որ ես կրկին պիտի առաջնորդ դառնամ, գնանք առաջ: Սակայն այն, ինչ ասում եք, ես վստահ չեմ, որ արտացոլում է իրականը պատկերը, այսինքն` արդյոք բոլորն են այդ կարծիքին , թե ոչ:

Այս մասին այսօր «Մոսկվա» կինոթատրոնում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե երբ է պատրաստվում երկրորդ նախագահը վերադառնալ, առաջնորդել ժողովրդին ու վերջապես հանել երկիրն այս ծանր վիճակից․

«Եթե իսկապես այդպես է, ապա այո, իմ ժամանակն է, ես պիտի դրոշը վերցնեմ ու առաջ տանեմ»,- պատասխանել է Քոչարյանը ` հավելելով սակայն, որ այս պահի դրությամբ ինքը չունի հստակ գնահատական, թե ինչպես է տրամադրված ողջ ժողովուրդը:

«Հասկանու՞մ եք, որ հիմա ես այդ գնահատականների մեջ սխալվեմ, հերթական անհաջողությունն ենք ունենալու, հետո բոլորդ ինձ ասելու եք, թե ինչու այսպես եղավ»,- հավելել է նա:

Նշենք, որ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում այս պահին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը այն քաղաքացիների հետ, որոնք օրերս Ազգային ժողովի դիմաց կայացած ինքնաբուխ հավաքի ժամանակ շարժվել էին դեպի Քոչարյանի գրասենյակ՝ հանդիպելու նրա հետ, սակայն ՀՀ երկրորդ նախագահը տեղում չէր եղել։ 

 

  • Կիսվել: