Իմ ընտանիքը այստեղ է, մենք որևէ տեղ չենք պատրաստվում մեր հայրենիքից փախչել․ Փաշինյան (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում է։ Նա կոչ արեց հրապարակում հավաքվել ժամը 16։00-ին։
Վարչապետը հայտարարեց, որ իր ընտանիքը Հայաստանում է՝ նա և իր աջակիցները չեն պատրաստվում փախչել հայրնեիքից։ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ այդ ամենն ասում է, քանի որ լրատվական դաշտը լցվել է ապատեղեկատվությամբ։