Իմ վարորդը կստանա խիստ նկատողություն. առողջապահության նախարարը՝ համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ
Շնորհակալ եմ պարոն Իոաննիսյանին հանրային վերահսկողության և լուսաբանման համար. կիրակի իմ ծառայողական մեքենան վարորդը ավտոլվացման կետ տանելիս թույլ է տվել խախտում և անընդունելի վարքագիծ` երեխայի անվտանգության առումով: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դիպվածը կստանա իրավական գնահատական, իսկ վարորդը` նաև խիստ նկատողություն»,- գրել է նա:
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայում անչափահաս երեխան երթևեկում առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի։