չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
«Իմ քայլը» հիմնադրամը  և «Կատարի հիմնադրամը» քննարկել են համագործակցության հեռանկարները

«Իմ քայլը» հիմնադրամը և «Կատարի հիմնադրամը» քննարկել են համագործակցության հեռանկարները

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր  հանդիպել  է Կատարի իշխող ընտանիքի անդամ, ներկայիս էմիրի հարազատ քույր, «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրեն շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են երկու հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել համագործակցության ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձրագուն կրթության և գիտության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություններին՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։

Շոշափվել են նաև վերոհիշյալ բնագավառներում փորձի փոխանակման, տեխնիկական հնարավորությունների փոխադարձ օգտագործմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, քննարկվել դրանց փոխայցելությունների հեռանկարները։

Հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը։

  • Կիսվել: