«Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրենը հոգաբարձուներին է ներկայացնում ընթացիկ ծրագրերի զարգացման ուղիները
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում՝ տեղեկացնելով, որ ընթանում է «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
«Նոր գործադիր տնօրենը՝ Լիլիթ Գրիգորյանը, հոգաբարձուներին է ներկայացնում Հիմնադրամի ընթացիկ ծրագրերի զարգացման ուղիները, ինչպես նաև նոր ծրագրերը։
.jpg)
Առաջիկայում կներկայացնենք հիմնադրամի 2020-2021 թվականների գործունեության մանրամասն ֆինանսական հաշվետվությունը»,- գրել է վարչապետի տիկինը:
.jpg)