Իմ կուսակցության, քաղաքական թիմի բոլոր որոշումներն առաջ եմ մղելու և դրանց ջատագովն եմ. Պապիկյան
Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և իմ՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելն օրենքով արգելված չէ: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
՛՛Իմ կուսակցության, քաղաքական թիմի բոլոր որոշումներն առաջ եմ մղելու և դրանց ջատագովն եմ՛՛,-նշել է նա:


