կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն. Գագիկ Ծառուկյան

Ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն. Գագիկ Ծառուկյան

Ցանկացած երևացող, աշխույժ մարդ միշտ էլ մականուններ ունի, էն մարդիկ, որ իրենցից բան չեն ներկայացնում, մականուն չունեն, և ավելի լավ է մականուն ունենաս, քան թե՝ ծածկանուն: Այս մասին լրագրողների հետ զրույցում Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում մայիսի 28-ին հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Քաղաքական գործիչն անդրադարձավ իր հասցեին հնչող որակումներին և մանրամասնեց իր մականվան պատմությունը՝  նշելով, որ երիտասարդ տարիներին եղել է ուժեղ և աչքի ընկնող, իսկ իրեն ճանաչելու համար ասել են «Դոդենց Գագոն» կամ «Դոդի Գագոն»: Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ դա գալիս է իր տոհմից, քանի որ իր ցեղի մեջ մեծ ամաններով են հաց կերել, որոնք կոչվել են «դոդի ամաններ», և դրանում որևէ վատ բան չկա: Միևնույն ժամանակ Ծառուկյանը նշեց, որ մարդկանց 100 տոկոսն իրեն բոլորովին այլ կերպ է դիմում. «Բայց իմ հիմնականը, որ ինձ ասում են, բոլորը 100%-ով ասում են՝ թագավոր, էդ ինչի՞ չեն ասում»:

  • Կիսվել: