շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ի՞նչ միջոցներով են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն և նրա սնանկ ճանաչված ամուսինը Սյունիքում ՀԷԿ կառուցում

Ի՞նչ միջոցներով են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն և նրա սնանկ ճանաչված ամուսինը Սյունիքում ՀԷԿ կառուցում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին պատկանող «Ջիմել» ՍՊԸ-ն Սյունիքում ՀԷԿ կկառուցի։ Ընկերության կասեցված լիցենզիան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերականգնել է։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

Փոքր ՀԷԿ-ը կառուցվելու է Գեղի գետի` Գեղի-Եղվարդ ոռոգման ջրատարի վրա։ Տարեկան արտադրելու է 1,6 մլն կՎտ/ժ էներգիա, ներդրումների ծավալն առանց ԱԱՀ կազմելու է 118.1 մլն դրամ։

Ընկերության 50 տոկոս մասնաբաժինը պատկանում է ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին, մյուս 50 տոկոսի սեփականատերը Յուրի Աբրահամի Ջիլավյանն է։

Հատկանշական է, «Ջիմել» ՍՊԸ-ի տնօրենը ընկերությունում 50 տոկոս բաժնեմաս ունեցող պատգամավոր Աննա Գրիգորյանի ամուսինն է՝ Դավիթ Մելիքյանը, որը 2018 թվականին սնանկ է ճանաչվել։ Մելիքյանն իրեն պատկանող՝ «Lincoln Town Car» մակնիշի և «Range Rover» մակնիշի ավտոմեքենաների գույքահարկը մուծելու և Երևան համայնքի հանդեպ ավելի քան 3 մլն դրամի իր պարտավորությունները չէր կատարել։ Ստացվում է՝ Մելիքյանը կա՛մ այդքան գումար չուներ, կա՛մ հարկերից խուսափելու համար է սնանկության գնացել։

Հարց է ծագում՝ որտեղի՞ց 5 տարի առաջ սնանկ ճանաչված անձին այնքան գումար, որ կարողանա ՀԷԿ կառուցել։ Հազիվ, թե տիկին Գրիգորյանի պատգամավորական աշխատավարձը բավարարեր ՀԷԿ կառուցելու համար։ Իշխանության ներկայացուցիչների՝ հիփոթեքով բնակարաններ ձեռք բերելը կոռուպցիա ներկայացնող ընդդիմադիր պատգամավորը չպատասխանեց հարցին, թե ի՞նչ միջոցներով է պատրաստվում Սյունիքում ՀԷԿ կառուցել։

ՀԾԿՀ մամուլի քարտուղարի խոսքով՝ ընկերությունը մինչև 2025թ. նոյեմբեր պետք է ՀԷԿ-ը կառուցած լինի, որպեսզի անցնի էլեկտրաէներգիայի արտադրության փուլին։ Սակայն նշվեց, որ այդ փուլի ժամկետը ևս փոփոխվել է ու սահմանվել մինչև 2040 թ-ն.։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: