Ի՞նչ առիթով է Փաշինյանն առաջին անգամ հայտնվել Սարգսյանի տեսադաշտում. մանրամասնում է Սերժ Սարգսյանը
Ապագա կապիտուլյանտն իմ տեսադաշտում հայտնվել է 90-ականների սկզբներին, ավելի ստույգ՝ 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա ՊՆ նախարար էի ու բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիդրներ ունեցանք:
Այս մասին հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Այդ խնդիրները մանիպուլյացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով, ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին: Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 1990-ականների վերջին, դատարանում, իսկ երրորդ անգամ՝ 2018 թվականին «Մարիոթ» հյուրանոցում: Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել՝ նույնիսկ հեռախոսային»:
ՀՀ երրորդ նախագահի խոսքով՝ ֆիզիկապես Փաշինյանին տեսել է երրորդ անգամ: Նախագահն ասաց, որ Փաշինյանի կողմից էլ արդեն պաշտոնավարման ընթացքում որևէ կապ հաստատելու ցանկություն չի եղել, ինչի համար ինքն ուրախ է, քանի որ այդպիսի ցանկություն չուներ: