Հյուր Գագիկ Մելքոնյանը կարող է լինել ՌԴ գնալուց, երբ այցելում է իր օբյեկտներ, արցախցիները ՀՀ-ում հյուր չեն. Մանուկյան
Հայաստանում վերջին շրջանում շատ ակտիվացել է արցախցիների նկատմամբ ատելության խոսքը: Այս մասին, այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Քանի որ պաշտպանության հանձնաժողովի նիստին ենք, վերջերս շատ մեծ արձագանք ստացավ և բազմաթիվ քննադատությունների արժանացավ այս հանձաժողովի անդամ, ժամանակին բանակի թիկունքի հրամանատար, գեներալ Գագիկ Մելքոնյանի հայտարարությունն արցախցիների մասին՝ իբր նրանք հյուր են:
Հյուր Գագիկ Մելքոնյանը կարող է լինել Ռուսաստան գնալուց, երբ այցելում է իր օբյեկտներ, բայց արցախցիները հյուր չեն, արցախցիներն իրենց հայրենիքում են: Նրանք ոնց արմավիրցիները կամ մարտունեցիները Հայաստանի, Հայոց աշխարհի քաղաքացիներն են ու զավակները»,- ասաց Մանուկյանը:
Հանձնաժողովրի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մելլքոնյանը ավելի երիտասարդ տարիքում, երբ արցախյան հերոսամարտը սկսված էր, Էջմիածնի խմբերը, որոնք շատ ակտիվ էին, այդ խմբերի մեջ առաջին հերթին ներգրավված է եղել ապագայում գեներալ-լեյտենանտ Մելքոնյանը: Սկսած սովետական ոստիկանական ուժերի շրջանակներում պաշտպանական խնդիրների ներգրավմանը, ավարտած արդեն կանոնավոր բանակում աստիճանակարգով բարձրանալով: Մելքոնյանը միշտ չի եղել թիկունքի պետ, եղել է զինվոր, սպա, գնդի հրամանատար, թիկունքի գծխով պատասխանատու
Եթե նա էմոցիոնալ բան է ասել, և ես կարծում եմ, որ այն զգացումները, որ ունի մեր սերունդը նաև Գուրգեն Մելքոնյանն արցախահայության հետ կապված, դրանք անփոփոխ են: Այն խնդիրների առաջ որոնք մեր երկիրը կանգնել է այդ խնդիրների լուծմանը միտված պետք է լինի մեր հայրենիքի հզորացումը, հանձինս նրա ուժային կառույցների տեսքով:
Պարոն Մելքոնյան, օրինակ ես իրավունք չեմ վերապահի Արցախի հետ կապված քո տեսակետին դեմ գնալ, որովհետև դու Քելբաջարի սարերի վրա տարիներ ես անցկացրել և Հադրութի ողկույզների տակ ապրել ես, այնպես որ դա էլ չմոռանանք»: