հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՅԴ գրասենյակում ասուլիսից առաջ 3 անձ ԱԱԾ կողմից բերման է ենթարկվել

ՀՅԴ գրասենյակում ասուլիսից առաջ 3 անձ ԱԱԾ կողմից բերման է ենթարկվել

Այսօր ՀՅԴ գրասենյակում ասուլիս են անցկացրել 17 կուսակցություններից մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Մասնակցել են «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Ազգային օրակարգ», ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների անդամները:

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հայտնել է, որ ասուլիսից առաջ ԱԱԾ-ն ՀՅԴ գրասենյակի տարածքից բերման է ենթարկել ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանին, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանին, «Ազգային օրակարգի»  քաղաքական խորհրդի նախագահ Արա Հակոբյանին:

Բանախոսները նախ դատապարտել են օրինապահ մարմինների այս քայլը, այնուհետև՝ դարձյալ սուր քննադատության ենթարկել հայտնի փաստաթղթի դրույթներն ու դրա վավերացումը:

Ասուլիսի ընթացքում անդրադարձել են «Իմ քայլը» խմբակցության երեկվա հայտարարությանն ու կոչ արել խմբակցության իրենց գործընկերներին հայտարարել նաև, թե կոնկրետ ովքեր են ստորագրել այդ հայտարարության տակ: Բանախոսները հայտարարել են նաև, որ շարունակելու են պայքարը, իսկ հիմնական պահանջները մնում են վարչապետի հրաժարականը, փաստաթղթի չեղարկումը:

  • Կիսվել: