շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հույս ունեմ, որ գուցե մասնակի՝ դատավորները քաղաքական իշխանության ազդեցության տակ չեն լինի. Աբովյան

Հույս ունեմ, որ գուցե մասնակի՝ դատավորները քաղաքական իշխանության ազդեցության տակ չեն լինի. Աբովյան

ԱԺ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ նորմալ, դրական քննարկումների մեջ են, իսկ թե ինչ եզրակացություն կլինի վերջում, իրենք կհայտնեն։

Նա խոսեց նաև Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոցը քննող դատավարության մասին և ասաց, իրավական գործընթաց է գնում, և ինքը դատարանից ակնկալում է օրինական վճիռ՝ առանց քաղաքական ազդեցության:

՛՛Հույս ունեմ, որ գուցե մասնակի դատավորները քաղաքական իշխանության ազդեցության տակ չեն լինի, եթե կալանավորման որոշում կայացվեց, դա քաղաքական հետապնդումների և տոտալ ճնշումների տրամաբանության մեջ է։ Բացարձակ քաղաքական բնույթ է կրում այս ամենը՛՛,-ասաց Աբովյանը:

Հարցին, թե դեռևս փետրվար ամսից են քրեական գործեր հարուցվել Գագիկ Ծառուկյանի հետ կապված, Աբովյանն պատասխանեց, որ չունեն տեղեկություններ, թե երբ են նյութեր նախապատրաստվել:

Նա նշեց. ՛՛Երբեք բռնապետական պետությունը չի կանգնում և ասում, որ ես քաղաքական ճնշում եմ գործադրում, բանտեր նետում մարդկանց, միշտ քաղաքական բռնապետությունը գեղեցիկ լոզունգների տակ է բռնաճնշումներ գործադրում՛՛:

  • Կիսվել: