երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հույս ունեմ, որ բանակցությունները Վաշինգտոնում եթե արդյունքներ չբերեն էլ, ապա գոնե տեսանելի առաջընթաց կունենան․ Ալիև

Հույս ունեմ, որ բանակցությունները Վաշինգտոնում եթե արդյունքներ չբերեն էլ, ապա գոնե տեսանելի առաջընթաց կունենան․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները գոնե տեսանելի առաջընթաց կգրանցեն։ Այս մասին տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Հույս ունեմ, որ բանակցությունները Վաշինգտոնում եթե արդյունքներ չբերեն էլ, ապա գոնե տեսանելի առաջընթաց կունենան»,- չորեքշաբթի ասել է Ալիեւը օկուպացված հայկական Շուշիում ընթացող միջազգային գիտաժողովում։ 

Ալիևը նշել է, որ Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի չորս տարբերակ է ուղարկել Երևան, որոնց պատասխանը ստացել է ԱՄՆ-ի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ։ Նրա խոսքով՝ առանց դրա Վաշինգտոնում նախարարների հանդիպումը անօգուտ կլիներ։

 «Գոյություն չունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը և հավելել, որ Երևանի կողմից կառուցողական մոտեցման բացակայության դեպքում երկրների միջև խաղաղություն և փոխգործակցություն չի լինի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: