երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է «Ստրաբոն» ընկերության ղեկավարության հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հյուրընկալել է «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Պուկամիսասին և քարտուղար, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Էմանուել Յանակուդակիսին։
 
Դեսպանությունի հայտնում են, որ հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային գործընթացները։ Միաժամանակ անդրադարձ է կատարվել գիտակրթական ոլորտում Հայաստան-Հունաստան համագործակցությանը։

  • Կիսվել: