ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները. Ալեն Սիմոնյան

Հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ ցանկացած օժանդակություն կենսական նշանակություն ունի մեր պետականության համար: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ 

«Կարծում ենք, որ հստակ պատժամիջոցները կարող են դառնալ ևս մեկ լծակ՝ կանգնեցնելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և ավտորիտար պատերազմը ժողովրդավարության դեմ»,- նշեց Աժ նախագահը:

Բացի այդ՝ նա անդրադարձավ նաև «միջանցք» արտահայտությանը՝ նշելով. ՛՛Եվս մեկ անգամ ցանկանում եմ խնդրել և հորդորել չարծարծել «միջանցք» արտահայտությունը. ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է. մնացած բոլոր հիշատակումները կա՛մ սակարկումներ են, կա՛մ առկա քննարկումների թյուրըմբռնում»:

Անդրադառնալով լրագրողների հարցին, թե աջակցության ինչ ակնկալիքներ կան ԱՄՆ-ից՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Մենք սպասում ենք ժողովրդավարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղությամբ գործուն աջակցություն բոլոր հնարավոր ուղղություններով»։

 

  • Կիսվել: