շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին․ Արծվիկ Մինասյան

Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին․ Արծվիկ Մինասյան

Կառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30-ին։ Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման՝ օրվա ամփոփման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։ Հունիսի 17-ին ժամը 18:30-ին նիստը գումարվելու է»:

Մինասյանը նաեւ հայտարարեց, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հակաօրիինական նիստ է անցկացրել, քանի որ ԱԺ նիստին զուգահեռ չեն կարող նիստ հրավիրել, իրենց էլ որեւէ կերպ չեն զգուշացրել, որ նիստ են ացկացնում, սակայն դա ոչ մի կերպւ չի ազդում հունիսի 17-ին ժամը 18:30-ին իրավունքի ուժով գումարվող ԱԺ արտահերթ նիստի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչև երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների հեղինակած «Կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին» ԱԺ ուղերձի նախագիծը։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել էր, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:

  • Կիսվել: