հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել

Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել

«Սրբազան պայքար» շարժումը նոր մանրամասներ է հայտնում շարժման աջակիցների նկատմամբ ընթացող քննությունից:

«Հրայր սարկավագ Հակոբյանին և Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար» շարժումը ավելի վաղ հայտնել է այսօր ձերբակալված 14 անձանցից 12-ի անունները.

Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:

Հավելենք նաև, որ քիչ առաջ փաստաբան Սերգեյ Հարությունյանը հայտնեց, որ հեղաշրջման գործով Բագրատ Սրբազանի վերաբերյալ կալանքի միջնորդությունը մակագրվել է Մասիս Մելքոնյանին: Նիստը` այսօր, Ավան նստավայրում 22:00-ին:

Հիշեցնենք՝ իրավապահները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։

Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:

  • Կիսվել: