չորեքշաբթի, հունիս 19
19 / 6 / 2024
Հայտարարություններից ես տպավորություն չեմ ստացել, որ անվտանգային ինչ-որ խնդրի հետ գործ ունենք. Ռուբինյանը՝ ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների մասին

Հայտարարություններից ես տպավորություն չեմ ստացել, որ անվտանգային ինչ-որ խնդրի հետ գործ ունենք. Ռուբինյանը՝ ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողների մասին

ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ հետաքրքրված է, որ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիրը կնքվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը․

«Աշխատանքները շարունակվում են, վերջին զարգացումն այն է եղել, որ ադրբեջանական կողմն իր նկատառումներն էր փոխանցել, բայց դա բավականին երկար ժամանակ առաջ էր, հիմա հայկական կողմն աշխատում է արդեն իր առաջարկների վրա»։

Լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի կողմից ճնշումներ իրականացվում են այս առումով՝ Ռուբինյանը նշեց. «Առնվազն իմ շփումներում նման բանի չեմ հանդիպել»:

Խոսելով ադրբեջանցի զինծառայողների ՀՀ սահմանը հատելու դեպքի մասին՝ Ռուբինյանն ասաց.

«Ես կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունները կտեղեկացնեն հանրությանը ընթացքի մասին, եթե խոսում ենք վերջին դեպքի մասին, ապա ես չեմ կարծում, որ դա այն դեպքերից է, որը պատասխանատվություն է ենթադրում: Հրապարակված հայտարարություններից ես տպավորություն չեմ ստացել, որ անվտանգային ինչ-որ խնդրի հետ գործ ունենք»:

  • Կիսվել: