հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
«Հրապարակ»․ Լավ կլինի՝ կառավարության հետ նախապես քննարկումներ լինեն․ Լիլիթ Մակունց

«Հրապարակ»․ Լավ կլինի՝ կառավարության հետ նախապես քննարկումներ լինեն․ Լիլիթ Մակունց

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ասում են՝ Դուք և Հակոբ Սիմիդյանը հաճախ եք կանչում «Իմ քայլի» անհնազանդներին, նրանց մշակում, ճի՞շտ է՝ հարցրինք ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Չկա նման բան, ընթանում են ընդամենը քննարկումներ»: Դե, ասենք` առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ԱԺ բերած, հանձնաժողովում հակազդեցության արժանացած դեղերի մասին օրենքի մասով կին պատգամավորներին կանչել եք, բացատրություն պահանջել, այդ թվում` «ԱԺ-ն կառավարության հենարանը չէ» հայտարարության մասով։

 

«Ինչ վերաբերում է կառավարության հետ աշխատանքներին, մենք գտնում ենք, որ լավ կլինի՝ կառավարության հետ նախապես քննարկումներ լինեն, և եթե հնարավոր է` փոխըմբռնման որոշակի ձևաչափ մշակենք, թե ինչպես ավելի արդյունավետ աշխատենք։ Միևնույն ժամանակ մենք ողջունում ենք, որ պատգամավորներն արտահայտում են իրենց սեփական տեսակետները։ Ես և պարոն Սիմիդյանը զրույց ունեցել ենք տիկին Բադալյանի հետ, որն իր տեսակետն էր հայտնել ընդամենը»:  

«Իմ քայլում» գտնում են, որ Դուք և Հակոբ Սիմիդյանը հատուկ վերաբերմունք ունեք Արսեն Թորոսյանի նկատմամբ, որովհետև երեքդ էլ ՀԱԿ-ից եք եկել։ «Ոչ միայն ես և Արսեն Թորոսյանը լավ հարաբերություններ ունենք, այլև բավականին մեծ թվով, այսօր արդեն շատ բարձր պաշտոնյաներ 2008-ին եղել ենք նույն թիմում` «Հիմա»-ում», և բացի գաղափարական ընդհանրություններից, այս ընթացքում հասցրել ենք նաև ընկերանալ»։

Մանրամասները թերթի այսօրցավ՝ համարում։

  • Կիսվել: