«Հրապարակ». Չարենցավանում ՔՊ-ն շատ ցածր ռեյտինգ ունի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքն այն համայնքներից է, որտեղ ՔՊ-ն շատ ցածր ռեյտինգ ունի և ամենաքիչ ձայներն է տանելու: Այստեղ շատ ակտիվ աշխատում են ԲՀԿ-ի, ԱԺԲ-ի աջակիցները: Դա է պատճառը, որ ՔՊ-ի ծանր հրետանի Կոտայքի մարզպետը՝ իր թիմով, Սասուն Միքայելյանը՝ իր շքախմբով, շարունակ Չարենցավանում են՝ հույսով, որ ինչ-որ բան կփոխեն քաղաքում:
ՔՊ-ի համար են աշխատում բոլոր դպրոցների տնօրենները, որոնք մարզպետարանի ենթակայության տակ են: Չարենցավանի ԲԿ-ի տնօրեն Գառնիկ Սահակյանը, որն ավագանու ՔՊ խմբակցության անդամ է և Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդին, նախկինում ՀՀԿ-ի համար է աշխատել, այժմ` ՔՊ-ի: Նրա կինը՝ Լուսինե Ազարյանը, որը Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրենն է, «Հրաշք» մանկապարտեզի տնօրեն Կարինե Խեդոյանը՝ Գեղարքունիքի մարզի դատախազ Գագիկ Այվազյանի մայրը, «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Հակոբյանը` ՔՊ-ի աջակից Սերգեյ Միրզախանյանի կինը, գիշերուզօր աշխատում են ՔՊ-ի համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։


