շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հոկտեմբերի 10 ժամը 12-ից ղարաբաղյան հակամարտության գոտում հայտարարվում է մարդասիրական հրդադար. հրադադարի պայմանները կհամաձայնեցվեն ավելի ուշ

Հոկտեմբերի 10 ժամը 12-ից ղարաբաղյան հակամարտության գոտում հայտարարվում է մարդասիրական հրդադար. հրադադարի պայմանները կհամաձայնեցվեն ավելի ուշ

Ավելի քան տաս ժամ տևած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Մոսկվայում տեղի ունեցած բանակցցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել հոկտեմբերի 10 ժամը 12-ից մարդասիրական նպատակներով ղարաբաղյան հակամարտության գոտում հայտարարել հրադադար: Հրադադարի պայմանները կքննարկվեն և կհամաձայնեցվեն ավելի ուշ: 
 
Բանակցությունների արդյունքում ընդունվել է հայտարարություն, որում մասկավորապես ասված է. "Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.
 
1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
 
2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։
 
3.Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։
 
4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը"։
 
 
 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: